«Չորրորդ ինքնիշխանություն». Մնաց եգիպտացորեն ցանելը
«Վստահ եմ, որ 20 տարի հետո Հայաստանը լինելու է հարյուրապատիկ ավելի ուժեղ, քան այսօր, հարյուրապատիկ ավելի ամուր կանգնած իր ոտքերի վրա և ավելի մրցունակ»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«ՉԻ»- Փաստորեն, Տիգրան Սարգսյանն առաջիկա 20 տարիների համար 10 հազար տոկոսանոց աճ է խոստանում, այսինքն` մենք կունենանք հնգանիշ տնտեսական աճ:
Եթե հիշում եք, ժամանակին Նիկիտա Խրուշչովն էլ խոստանում էր 20 տարում կոմունիզմ կառուցել, բայց այդքան, բնականաբար, չպաշտոնավարեց, կոմունիզմի փոխարեն էլ հացը դարձավ կտրոնով: Բայց թող որևէ մեկի մտքով չանցնի, թե զուգահեռներ ենք անցկացնում Խրուշչովի և Տիգրան Սարգսյանի միջև:
...Ի դեպ, Տիգրան Սարգսյանը ցանակության դեպքում կարող է իր անձնական լուրջ ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսական վերելքի գործում: Դրա համար նա պիտի ընդամենը հրաժարականի դիմում գրի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել