HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններն ավարտվել են

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Երևանի քաղաքապետ Կարեն Կրապետյանը մասնակցել են Երևանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը:

Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է հաշվետվություն` կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ստուգումներ են կատարվել քաղաքապետարանին ենթակա 27 դպրոցներում: Հայտնաբերված խախտումների հիման վրա 4 դպրոցի տնօրեն ազատվել է աշխատանքից, 9-ին`  հայտարարվել է խիստ նկատողություն: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկը, մանկավարժներին մաղթել է աշխատանքային հետաքրքիր և ստաղծագործ տարի: Իր ելույթում նախարարն անդրադարձել է  կրթական բարեփոխումների ընթացքին, և, դիմելով դպրոցների տնօրեններին, նշել.

«Կառավարության կողմից հաստատվել է հանկրթության պետական չափորոշիչը, որը բովանդակային առումով կրթության ոլորտի «մայր» փաստաթուղթն է, որից ածանցվում են առարկայական ծրագրերը, ուսումնական պլաններն ու դասագրքերը: Ես հորդորում եմ ձեզ, ուսումնական գործընթացը կազմակերպել նոր չափորոշիչներին համապատասխան: Ի՞նչ պետք է իմանա հանրկրթական դպրոցն ավարտող աշակերտը: Այս հարցի նվազագույն պահանջները հստակ շեշտված են հանկրթության պետական չափորոշիչում, ինչը պետք է համատեղ ջանքերով կյանքի կոչենք»:

Անդրադառանալով կրթական ոլորտի կառավարման բարեփոխումներին`  նախարարը կարևորել է դպրոցների կառավարման խորհուրդների դերի բարձրացումը, հատկապես  տնօրենների մրցույթների թափանցիկ ու օրինական կազմակերպումը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության  որոշմամբ հաստատված նոր կարգի համաձայն, դպրոցների տնօրենների մրցույթների  հայտարարությունները պետք է հրապարկավեն 3000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում և եռօրյա ժամկետում տեղադրվեն ԿԳՆ-ի պաշտոնական կայքում:

Նախարարն ընդգծել է, որ այս պահանջները չպահպանելու դեպքում մրցույթի արդյունքներն անվավեր կճանաչվեն: 
Երևանի քաղաքապետն իր ելույթում, անդրադառնալով դպրոցների կառավարման նոր համակարգի առավելություններին, առաջնային է համարել տնօրենների ընտրությունները, նշելով, որ քաղաքապետարանը կազմակերպչական առումով ամեն ինչ կանի, որպեսզի մասնակցների համար սահամանափակումներ չլինեն: 

Կ. Կարապետայանը նշել է նաև, որ քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին կտրամադրվեն գրենական պիտույքներ և անհրաժեշտ այլ պարագաներ: Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարն ու Երևանի քաղաքապետը պատասխանել են նաև մանկավարժների հարցերին:

Նախարար Արմեն Աշոտյանը նույն օրը մասնակցել է հանրապետության ավագ դպրոցների խորհրդակցությանը, որով ամփոփվել են դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունները: Իր ողջույնի խոսքում նախարարը նշել է, որ հանրապետությունում ավարտվել է ավագ դպրոցների ձևավորման գործընթացը:

«Այս տարի առաջին անգամ ունենալու ենք   տասերկուերորդ դասարան: Ձեզանից հատուկ և հետևողական ուշադրություն է պահանջվում` 12-րդ դասարանի ուսումնառությունը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու  համարժ»,- դիմելով ավագ դպրոցների տնօրեններին նշել է նախարարը և հավելել.

«Դպրոցները պետք է դառնան առավել ազատ և պատասխանատու: Ավանդաբար բուհական համակարգին բնորոշ ակադեմիական ազատությունն այսօր թույլատրելի է նաև դպրոցներին: Այն հաստատությունները, որոնք կկարողանան արդյունավետ օգտվել այդ ազատություններից, վստահ եմ, կներմուծեն կրթական նոր մշակույթ»:

Նախարարը տեղեկացրել է, որ  ադեն հաստատվել են «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների բեռնաթափված ծրագրերը: Միաժամանակ այժմ քննարկվում են հանրակրթական մյուս առարկաների  բեռնաթափման նախագծերը:

Դիմելով մանկավարժներին` Ա. Աշոտյանն հորդորել է այս հարցում լինել ակտիվ և հանդես գալ  առաջարկություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter