HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չենք լռելու». կալանավորված ՀԱԿ-ի ակտիվիստը` օգոստոս ամսվա մարդ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սահմանել է «Ամսվա մարդ» անվանակարգ, որի հաղթողը հայտարարվելու է ամեն ամսվա վերջին օրերին:

Անվանակարգին կարող են հավակնել առավել նշանակալի գործունեություն ծավալած կամ հանգամանքների բերումով իրադարձությունների կիզակետում հայտնված մարդիկ:

2011թ. օգոստոս ամսվա մարդ է հայտարարվում երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում երկամսյա կալանքն առիթ է հանդիսացել ՀԱԿ-կոալիցիա երկխոսության դադարին:

«Չենք լռելու»-ն Տիգրան Առաքելյանին շուտափույթ ազատություն է մաղթում, ինչպես նաև հայտնում է, որ շարունակելու է հետևել հայաստանյան զարգացումներին ու ամեն ամիս ներկայացնել իր Ամսվա մարդուն` արած գործերի, ինչպես նաև բախտի բերմամբ կամ դրա քմահաճույքով մեր երկրի իրադարձությունները փոխելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter