HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ անվճար տեղ ԵՊՀ-ում` եզդիական համայնքի համար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են այս տարվա բուհական ընդունելության արդյունքներին, արտերկրում հանրակրթական դպրոցներ ավարտած դիմորդների փաստաթղթային անհամապատասխանություններին ու քաղաքացիներից ստացված դիմումներին:

Նկատի առնելով առաջին կուրսեցիների սակավաթիվ լինելու հանգամանքը և հաշվի առնելով բուհերի ռեկտորների առաջարկությունները` ընդունող հանձնաժողովը քննարկել է չհամալրված մի շարք մասնագիտությունների գծով ուսումնական խմբերի ձևավորման հարցը:

Որոշվել է խնդրին լուծում տալ` հաշվի առնելով ուսանողի կարծիքը և օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունները: Նիստի ընթացքում որոշվել է ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պահուստային տեղերից եզդիական համայնքի համար Երևանի պետական համալսարանին ուսման մեկ անվճար տեղ հատկացնել:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական  հաստատությունների ընդունելությանը և նոր ուսումնական տարվա աշխատանքներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter