HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնող ակցիա` նվիրված Հեպատոլոգիայի միջազգային օրվան

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` հեպատիտից տարեկան մոտ մեկ միլիոն մարդ է մահանում: Մասնագիտական գնահատականների համաձայն՝ այսօր հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող շուրջ տասը վիրուս կա, որից առավել վտանգավոր ախտանիշը հեպատիտ B և C վիրուսներն են, որոնցով հիվանդացության մակարդակը բարձրացման միտում է արձանագրում, հատկապես վերջին տարիներին։

Հիվանդության այս սուր դեպքերի 80-85 տոկոսը վերածվում է քրոնիկականի, և միայն 15-20 տոկոսն է ինքնաբերաբար բուժվում։ Հայաստանում նույնպես այս հիվանդության աճ է նկատվում: Ստեղծված իրավիճակին արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը չափազանց մեծ է:

Սեպտեմբերի 2-ին` ժամը 16:00-ին, Հայկական Կարմիչ խաչի ընկերությունը Երևանի բժշկական համալսարանի շրջակայքից մինչև մետրոյի Երիտասարդական կայարան ձգվող տարածքում կիրականացնի հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնող ակցիա` նվիրված Հեպատոլոգիայի միջազգային օրվան:

Բժշկական համալսարանի շրջակայքում կտեղադրվի տաղավար, որի վրա դրված կլինեն հեպատիտներ B-ն, C-ն լուսաբանող տպագրանյութերը, իսկ վերևում կփակցվի հեպատիտների դեմ պայքարի կարգախոսը կրող պաստառ:

ՀԿԽԸ 20 կամավորները, որոնք նախապես կրթվել են հեպատիտներ B, C թեմայով,   հանրությանը կբաժանեն հեպատիտներ B-ն, C-ն լուսաբանող տպագրանյութերը և կտեղեկացնեն հեպատիտի խնդրի վերաբեյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter