
Բեզոարյան 2 այծի որսագողություն` Սյունիքում
Այսօր` ժամը 01.00-ի սահմաններում, որսագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկվել Կապան քաղաքի 3 բնակիչներ` նրանցից մեկի «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 2 գլուխ` համապատասխանաբար 11 կգ և 15 կգ կշռով, բեզոարյան այծի միս:
Ըստ նրանցից մեկի բանավոր հայտարարության` այծերը ս/թ օգոստոսի 29-ին Կապան քաղաքից 9 կմ հեռավորության վրա գտնվող «Գիրաթաղ» կոչվող տարածքից որսացել է ինքը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն ակոսավոր հրացանով, որն էլ թաքցրել է որսատեղում: Պետությանը պատճառվել է մոտ 6.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել