Իսպանիայում սպանություն կատարելու մեղադրանքվ հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից
Օգոստոսի 29-ին` ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, Կրասնոդարի երկրամասի բնակիչ, 32-ամյա Ավգուստին Ավակյանին, որը 2002 թ. հուլիսի 15-ից Իսպանիայի Թագավորությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ Ավգուստին Ավակյանը կալանավորված է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել