HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցականներին կբաժանվեն Անկախության տոնի առթիվ տպագրված օրագրեր

Սեպտեմբերի մեկին հանրապետության աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն հատուկ ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ տպագրված օրագրերով:

Աշակերտներն Անկախության տոնին ընդառաջ որպես նվեր կստանան պետական դրոշի գույներով տպագրված օրագրերը, որոնց վրա պատկերված են ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանն ու կարգախոսը` «Հայաստանը դու ես»:

Օրագրի էջերին տպագրվել են Հայաստանի օրհներգը և տերունական աղոթքը, տեղեկատվություն Հայաստանի զինանշանի, պետական տոների, հիշատակի օրերի և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոների մասին:

«Օրագրերն անվճար բաժանվելու են բոլոր դպրոցներին: Այս օրագրերը կարևոր են բովանդակային առումով, քանի որ պարունակում են տեղեկություն մեր պետական խորհրդանշանների մասին: Օրագրերի տպագրման նպատակն էր աջակցել դպրոցականների հայրենասիրական դաստիրակությանը և մեկ անգամ ևս ընդգծել կարևորագույն տոնի` Անկախության օրվա նշանակությունը»,- ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Բացի հայոց պետականության մասին հանրամատչելի տեղեկատվությունից, օրագրերում ներառվել են մանրամասն ինֆորմացիա աշակերտի առողջական վիճակի մասին, որը ուսուցիչներին և բուժքույրերին կօգնի կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում:

«Ծնողներին խորհուրդ կտայի չշտապել օրագրեր գնել, քանի որ այս տարի այդ խնդիրը հոգացել է պետությունը»,-նշեց Նարինե Հովհաննիսյանը:

Օրագրերի տպագրությունը ֆինանսավորել է «Մետէքսիմ» ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի տոնակարությունների գլխավոր գործընկերներից մեկն է: Տոնակատարությունների գլխավոր այլ գործընկերներն են «Արարատ» Երևանի կոնյակի գործարանը, «Նեվա-Ռուս» ընկերությունը և «Գեոպրոմայնինգ» ընկերությունը:

Օրագրերի բաժանումը կսկսվի առաջիկա օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter