HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատվածներ Սերժ Սարգսյանի ելույթներից

«Մեր պրոբլեմներն ի սկզբանե գալիս են վատ կառավարումից, պետական համակարգի անկատարությունից, իսկ դրանք ավելի խտանում են, երբ իշխանության են գալիս մարդիկ, ովքեր ծանոթ չեն կառավարման տարրական սկզբունքներին, ովքեր կյանքում մի քանի մարդ չղեկավարած՝ ստիպված էին ղեկավարել մի ամբողջ երկիր և միլիոնների»:

«Ես պայքարելու եմ, որպեսզի աղքատությունը վերանա այս երկրից, որպեսզի վերականգնվեն մեր պարապ գործարանները, որպեսզի մեր երեխաներն ապրեն շատ ավելի լավ հասարակության մեջ, քան այսօր մենք, որպեսզի օգտագործվեն բոլորի ջանքերը, իմ թիմը լինելու է մասնագետների, պրոֆեսիոնալների թիմ, որպեսզի մեր երկիրը դառնա յուրաքանչյուր հայի երազանքի երկիրը և որպեսզի ուրիշները մեզ մատնացույց անեն, որպես լավ օրինակ»:

«Հաջողության կարող ենք հասնել միայն միասնականության շնորհիվ, հակառակ պարագայում մենք հաճախ վճարել ենք անգամ մեր անկախությամբ: Իսկ պատմությունը դաժան ուսուցիչ է և չի բավարարվում միայն երկուսներ նշանակելով»:

«Ես բոլորիդ կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել այդ պայքարին, կոչ եմ անում ձեզ ընտրել համերաշխության, միասնականության  միջավայրը, միջավայր, որտեղ մարդիկ միմյանց նկատմամբ տրամադրված են բարությամբ և օգնելու ցանկությամբ»:

«Ես չեմ կարող խոստանալ ավելին, քան կարող եմ կատարել: Մենք դեռ պարբերաբար հանդիպելու ենք, և ես չեմ կարող նայել ձեր աչքերին ու արդարանալ, թե խոստումներս չկարողացա կատարել, որովհետև ինձ խանգարեցին»:

«Ես եկել եմ ձեր հավանությունը ստանալու «Առաջ Հայաստան» ծրագրին, ես եկել եմ նաև ձեր պրոբլեմներն ինձ հետ տանելու, և վստահ եմ, որ այստեղ հավաքվածներն իրենց հետ տանելու են հավատ և հույս, որ մենք ունենալու ենք ավելի պաշտպանված Հայաստան, կառուցելու ենք բարեկեցիկ և արդար երկիր: Հենց այս վստահությամբ էլ առաջարկում եմ համախմբվել իմ ծրագրերի շուրջն ու գնալ առաջ»:

«Ոչ բոլոր թեկնածուներն են պահում քաղաքական պայքարի նշաձողը, բոլորը չէ, որ ազնիվ են ժողովրդի հետ և պատասխանատվություն են զգում իրենց խոսքի և խոստման համար: Իմ գործունեության ընթացքում երբեք անիրականանալի խոստումներ չեմ տվել, իմ ծրագրում նշված ճանապարհներն ու թվերը իրատեսական են, և դրա ապացույցը 2007 թվականի արդյունքներն են»:

«Հավանություն տալով «Առաջ Հայաստան» ծրագրին՝ դուք նպաստելու եք Հայաստանում արդար, ուժեղ իշխանությունների ձևավորմանը և Հայաստանի ուժեղ նախագահի կայացմանը: Ես վստահու՛մ եմ ձեր ընտրությանը...»

«Եթե մենք ընդդեմ էլ աշխատենք, ապա միայն ընդդեմ հոռի երևույթների, աղքատության, չինովնիկների կամայականության, ընդդեմ անբարեխիղճ գործարարների»:

«Եկեք միավորենք մեր ջանքերը, չուրախանանք ուրիշների դժբախտությամբ, վստահենք իրար և մի քանի տարուց կարող ենք ապրել երկու անգամ ավելի լավ, քան հիմա»:

«Մենք խոստումներ չենք տալիս, մենք հստակ պարտավորություններ ենք ստանձնում, ծրագրեր ենք կազմում, և ժողովրդին ծանոթոցնում ենք այդ ծրագրերին: Նման հանդիպումներից ես ինձ հետ տանում եմ ձեր խնդիրներն ու պրոբլեմները՝ փոխարենը թողնելով հույս ու հավատ»:

«Ես ուզում են դառնալ Հայաստանի նախագահ, որպեսզի լուծեմ այս խնդիրները, որպեսզի անցյալի մեր դրական փորձը օգտագործվի լավ ապագայի համար, որպեսզի մեր զարգացումը լինի շարունակական: Ես վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք, վստահ եմ, որ դուք նախընտրելու եք ակտիվ գործունեությունը, ես վստահ եմ, որ հավանություն եք տալու մեր ծրագրին և այս վստահությամբ ասում եմ առա՛ջ, դեպի առանց տնակների, բարեկեցիկ Գյումրի, առա՛ջ, դեպի մեր երազանքների Հայաստան»:

«Առանց բարեկեցության, դատարկ ստամոքսով, քաղաքացին չի կարող իր պետության նկատմամբ դրական վերաբերմունք ունենալ»:

«Դուք ամբողջովին փոխելու եք ձեր կարծիքը պետական հաստատությունների մասին, տեսնելու եք, որ այդ հաստատություններն իսկապես կոչված են ձեզ ծառայելու: Ուզում եմ, որ մենք վերականքնենք այս սասանված վստահությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter