HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». իրենք էլ են ընդունում անկումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե այս տարի Հայաստանը կունենա 5 տոկոսանոց գնաճ, իսկ տնտեսական աճը կկազմի 4.6 տոկոս:

«ՉԻ»- Սա, հասկանալի է, խիստ լավատեսական կանխատեսում է եւ ընդամենը մի բան է նշանակում՝ իշխանությունները հույս ունեն, որ կարող են զանազան ֆոկուսների միջոցով 4.6 տոկոսանոց աճ նկարել ու գնաճն էլ «տեղավորել» 5 տոկոսի շրջանակներում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե նույնիսկ այս կանխատեսումներն իրականանան, միեւնույն է՝ կստացվի, որ Հայաստանում տնտեսական անկումը շարունակվում է: Պարզ ասած՝ վարչապետը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի տնտեսության վիճակը շարունակելու է վատանալ, որովհետեւ գնաճի տոկոսն ավելի բարձր է լինելու, քան տնտեսական աճի ցուցանիշը: Իսկ եթե հաշվի առնենք, որ իրական գնաճը հաստատ 10 տոկոսից բարձր է լինելու, պատկերն ավելի հստակ կդառնա:

Ի դեպ, հետաքրքիր է՝ այս ամիսների, երբ ոսկու միջազգային գները նորանոր ռեկորդներ են սահմանում, որքանո՞վ են ավելացել Հայաստանում ոսկի արդյունահանող օտարերկրյա ընկերությունների վճարած հարկերը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter