
Տմարդություն Վայքի ծննդատանը
Երկու օր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Վայք քաղաքի բնակիչներից` քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում տիրող իրավիճակի մասին: Նախօրեին «Չենք լռելու»-ի ակտիվիստները մեկնել են ահազանգի հետքերով:
Ներկայացվող դեպքը պատահել է օրեր առաջ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող մի ընտանիքի հետ, սակայն, ինչպես պարզվել է, միակը չէ այդ շարքից: Օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ և սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Թե ինչ է պատահում հետո` «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանյութում պատմում են կնոջ հարազատները` Ավետիք Իխպիարյանը և Ծովինար Խաչատրյանը:
«Չենք լռելու»-ն տեսանյութում ներկայացվող փաստերի վերաբերյալ շտապ պահանջում է առողջապահության նախարարի պարզաբանումները:
«Չենք լռելու» նախաձեռնություն
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել