Զանգելու պատրվակով գողացել է բջջայինը
Օգոստոսի 30-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ ստացվեց, որ 30-ամյա Գարիկ Ղ.-ն Ներքին Շենգավիթ թաղամասի ինտերնետ ակումբներից մեկում մի երիտասարդից բջջային հեռախոս է գողացել:
Նույն օրը, ժամը 02.20-ին, Գարիկ Ղ.-ն Հանրապետության հրապարակից բերման ենթարկվեց բաժին:
Բաժին հրավիրված տուժողը ոստիկաններին հայտնեց, որ ինտերնետ ակումբում Գարիկ Ղ.-ն, զանգահարելու պատրվակով, իրենից վերցրել է բջջայինը և խաբեությամբ տիրացել հեռախոսին:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել