ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 15 միլիոն դոլար է տրամադրել մայր ջրանցքների վերականգմանը
2009թ. նոյեմբերի 11-ին «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ -Հայաստան» ՊՈԱԿ-ը պայմանագիր է ստորագրել Արփա-Սևան ԲԲԸ (Հայաստան) և ՍԱԴԵ (Ֆրանսիա) ընկերություններից բաղկացած կոնսորցիումի հետ, համաձայն որի` կիրականացվի Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան, Արտաշատ և Շիրակ մայր ջրանցքների 35,4 երկարությամբ հատվածների և մոտ 70 հիդրոտեխնիկական կառույցների վերականգնումը:
ՀՄՀ-Հայաստանի տարածած տեղեկատվության համաձայն` մայր ջրանցքների առաջին փաթեթի աշխատանքների հետ միասին ընդհանուր առմամբ կվերականգնվի 39.6 կմ ջրանցքի հատվածների վերականգնում, իսկ մայր ջրանցքներում ընդհանուր ներդրման չափը կհասնի ավելի քան 20 միլիոն դոլարի: Արարատ, Արագածոտն, Արմավիր, Կոտայք և Շիրակ մարզերի 200 համայնքներում ավելի քան 110,000 շահառուներ կունենան ավելի հուսալի ոռոգման ջուր: Պայմանագրի արժեքը 14,618,601 դոլար է, իսկ տևողությունը` 18 ամիս:
Վերականգնման աշխատանքների շրջանակներում կատարվելու է ջրանցքների մաքրում, ջրթողների և դրանց փականների վերականգնում, մոնոլիտային բետոնի և երկաթբետոնի կիրառում, ինչպես նաև այնպիսի առաջատար տեխնոլոգիաների կիրառում, ինչպիսին է տորկրետը:
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում կիրականացվեն նաև 17 պոմպակայանների վերանորոգման, չորս ինքնահոս համակարգերի կառուցման, մոտ 70 համայնքներում ներտնտեսային ցանցերի բարելավման և Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի բարելավման աշխատանքներ: Մինչև ՀՄՀ-Հայաստան ծրագրի ավարտը 2011թ. ծրագրում կկատարվի 180,000, 000 ԱՄՆ դոլարի ներդրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել