
8 նոր կազմակերպություն միացել է ԻՏՁՄ-ին
Այս շաբաթ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համալրվեց նոր անդամ կազմակերպություններով: Այսպիսով, ԻՏՁՄ-ի անդամների թիվը 55-ից հասավ 63-ի: Միությանն են միացել «Թասկ», «Սեվեն Սմարթս», «Էմ Էքս Պրոմերվ», «Քոմփթեքարմ», «Աստրոմափս», «Էլեմենտ Սիիքսայ առ ընդ դի» ընկերությունները, Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը, Ինտերնետ հանրություն ՀԿ-ն:
ԻՏՁՄ անդամները Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններն են, որոնք մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ զբաղեցնում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:
Ներկայում Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գործում է շուրջ 300 ընկերություն, որոնց միավորող ամենախոշոր կառույցը ԻՏՁՄ-ն է:
«Միությունը ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով», - ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Մեկնաբանել