HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Իշխան Զաքարյանը խոշոր առաձնատուն է կառուցում Նոր Նորքում

Թերթը տպագրել է Նոր Նորքում` պաշտպանության նախարարության հարևանությամբ կիսակառույց մի առանձնատան լուսանկար, որը, ըստ թերթի, պատկանում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:

«Եթե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, դա, մեր մեջ ասած, այնքան էլ լավ բան չի նշանակում, որովհետև տրամաբանական հարց է ծագում. ժամանակ առ ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկի դերում հայտնվող Իշխան Զաքարյանը ի՞նչ միջոցներով է նման տուն կառուցում: Երկու օր առաջ թերթի թղթակիցը այս մասին հարցում է ուղարկել ՎՊ-ի նախագահին, բայց առայժմ պատասխան չի ստացել: Պաշտոնական պատճառն այն է, որ պարոն Զաքարյանը գտնվում է Ղարաբաղում և կպատասխանի վերադառնալուց հետո»,-գրում է թերթը:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը` Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը երեկ թերթի թղթակցի հարցին ի պատասխան ընդունել է, որ իրենք Նոր Նորքում խոշոր առանձնատուն են կառուցում: Մանսավորապես` պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են պատրաստվում ավարտել Նոր Նորքի առանձնատան շինարարությունը, տիկին Սողոմոնյանը պատասխանել է. «Ես չգիտեմ իմ վաղվա օրը ինչ է լինելու, ես ինչ գիտեմ` ե՞րբ: Երբ որ ստացվի»:

Սողոմոնյանը տեղեկացրել է նաև, որ տան շինարարությունն ընթանում է արդեն հինգերորդ կամ վեցերորդ տաին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter