«Չորրորդ ինքնիշխանություն». Հովիկ Աբրահամյանը` շտաբի պետ
Թերթը երեկ տեղեկացրել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշում կայացրել, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Տիգրան Սարգսյանը` նշելով, որ Սերժ Սարգսյանն այդպիսով առաջարկելու է Տիգրան Սարգսյանին զբաղվել ակտիվ քաղաքականությամբ` նրան հեռացնելով վարչապետի զբաղեցրած պաշտոնից: Հարց է առաջանում` այս դեպքում ի՞նչ դերակատարություն է ստանձնելու ԱԺ ՀՀԿ-ական նախագահ Հովիկ Աբրահամյանը, եթե նա չի ՀՀԿ-ին առաջնորդելու Ազգային ժողով:
Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խոսակցություններն այն մասին, որ Հ. Աբրահամյանն ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի թիմի մարդ, այնքան էլ համոզիչ չեն թվացել Սերժ Սարգսյանին, և նրա ընտրությունը` շտաբի պետի մասով, կանգնել է Աբրահամյանի վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել