«Հրապարակ». ՄԱԿ-ը մասնակցելու է 2012-ի խորհրդարանական ընտրություններին
Նախընտրական աշնանը քաղաքական դաշտի նոր վերաձևումներ են սպասվում: Միավորված աշխատանքային կուսակցությունը` ՄԱԿ-ը նույպես մասնակցելու է 2012-ի խորհրդարանական ընտրություններին, սակայն ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը մասնակցության ձևի և ֆորմատի վերաբերյալ դեռ հստակ չի կողմնորոշվել:
Թերթի հարցին` այդուամենայնիվ, իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտին է հարում ՄԱԿ-ը, Արսենյանը պատասխանել է. «ՄԱԿ-ը մշտապես եղել ա չափավոր կառուցողական դաշտում: Սկսենք նրանից, որ մենք հեղափոխական կուսակցություն չենք: Մենք գտնում ենք, որ մեր պոտենցիալը կարող ենք առաջարկել հանրապետության ընտրողներին, սակայն այդ պոտենցիալը ոչ միայն քանդելուն և նորը սարքելուն է ուղղված, այլև բարեփոխումներին»:
Այսինքն` չի բացառվում, որ հենց ՀՀԿ-ի՞ն միավորվեք: Արսենյանն արձագանքեց. «Ես նման բան չհայտարարեցի, կգա ժամանակը` մեր քննարկումների արդյունքում և, վերլուծելով իրավիճակը հանրապետությունում, խնդիրների շարքը, որ մեր երկրի առջև կանգնած կլինի, էդ ժամանակ մենք կընտրենք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել