«Առավոտ». «Ֆլորենսը» քաղաքապետի՞ օբյեկտն է
Դավիթաշեն թաղամասին հարող Հրազդանի կիրճում կառուցվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրը, ըստ թերթի աղբյուրների, պատկանում է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին:
Իհարկե, օբյեկտը պաշտոնապես գրանցված չէ քաղաքապետի անունով: Թերթի տեղեկություններով, Կարեն Կարապետյանը ռեստորանը կառուցում է ի պատիվ դստեր: Քաղաքապետը մտադիր է առաջիկայում կայանալիք դստեր հարսանիքն անել հենց այս նորակառույց ռեստորանում: Այդ նպատակով շինարարներն այս օրերին ջանք չեն խնայում` համալիրը վերջնական տեսքի բերելու համար: Ստացվում է, որ քաղաքապետի օբյեկտի «կարմիր ժապավենը» կտրելու է իր դուստրը: Այս կառույցի առնչությամբ քաղաքապետի մամուլի քարտուղարը թերթին ասել է` «մեկնաբանություն չունեմ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել