HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վալերի Գործունյան. «Ես տխուր եմ իմ հայրենիքում»

Ես ներդրեցի իմ ժամանակը, էներգիան, առողջությունն ու գումարները, որպեսզի Աբովյան փողոցում լուսավորվի փարիզյան փոքրիկ սրճարանը, որ եղել է գործարար, ընկերական ու հանգստի հանդիպումների վայր: Սակայն փոքրիկ երազանքս ինձ համար վերածվել է անվերջանալի մղձավանջի: Չանդրադառնալով իմ անձնական խնդիրներին, ուզում եմ պարզապես նշել, որ իմ, թերեւս ոչ տեղին, մարդահավատության պատճառով ես պարտք տվեցի մի մարդու, որն իբր չէր կարողանում, բայց իրականում հրաժարվում էր վերադարձնել, իսկ երբ իմ մեծահոգությունն ինձ ստիպեց այդ մարդուն ներգրավել իմ բիզնեսում, ես հասկացա, որ նա պարբերաբար թալանում է ինձ` իրեն հավատարիմ դարձած որոշ ծառայողների հետ, որոնք իրենց հովանավորի պես դարձել են մեկը մյուսից կոռումպացված: Կարող եք ասել, որ սովորական պատմություն է, որին հնարավոր է ամեն տեղ հանդիպել: Բայց ամեն տեղ գործում է ժայռի նման ամուր արդարադատությունը, որ պաշտպանում է մարդու իրավունքներն ու հետաքրքրությունները: Արդարադատությունը պետք է բռնի գողի ձեռքը... Այդպես է ամենուր, բացի իմ սիրելի Հայաստանից, որտեղ արդարադատությունը կոռումպացված է ոսկորներից ու արմատից, որտեղ բանակցում է մեղավորի հետ, որտեղ թույլից վերցնում է ունեցվածքը, որ բաժանի ուժեղի հետ, որտեղ ճշմարտությունից ավելի փողն է նախընտրում: Սա է իմ տխրության պատճառը, տխուր եմ, որ իմ ու ձեր սրտերի համար թանկ Հայաստանը դադարում է գործելուց, տխուր եմ, որովհետեւ այսպես շարունակվելու դեպքում ես ստիպված եմ փակել սրճարանն ու վերադառնալ Ֆրանսիա»:

Վալերի Գործունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter