«ԳԱԶել»-ն ընկել է գետը
Սեպտեմբերի 1-ին`ժամը 07.20-ին ստացված ահազանգի համաձայն, Լոռու մարզում`Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրում դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և սահել Դեբեդ գետը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 03 ՍԼ 662 համարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Տիգրան Բաղդասարյան) գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է ավտոկռունկ: ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ զոհեր ու տուժածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել