Հովհաննես Մկրտիչ
եւ կյանք չի լինի եղածի պես
եղածը` Տիրոջ հոգին-փակ գիրք,
թիկունքից կերեւան բոլորը`
այսինքն, ես
այսինքն, Դու եւ մարդիկ:
Եվ կյանքը կյանքի տեղ դնելով
կխուժեն մտքերը մեղքերի մեջ,
կգտնեն ցավը, ցավի մեջ գրված գեները
Նոր մարդու, կպարպեն կերպերը նրա,
կհորդան-ստերջ,
ու մահ չի լինի եղածի պես`
ինձ իմ միջով հողանցում է ողջը,
կպրկվեն քարերը ժայռերին,
կտեսնեն Քեզ,
ու Քեզնից հետո-Ողջին:
Եվ մահը մահի տեղ դնելով
կտեսնեն ամեն ինչ արդեն դիվոտած...
Եղածը եղած է, սողնակը բերում է ձայները
Գեղարդով ճեղքված օրվա:
26-30.01.2008
Երեւան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել