Ձերբակալվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները
Ավելի ուշ, ըստ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի, Էրեբունի փողոցում (Ունիվերսամի մոտ) դարձյալ մի խումբ դիմակավորված մարդիկ առեւանգել են «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին եւ նրան ուղեկցող անձանց: Առեւանգիչները մահակներով ծեծել Ա. Կարապետյանի թիկնապահներին: Ականատեսների վկայությամբ` նրանք եղել են ԱԱԾ-ի պետհամարանիշներ կրող ավտոմեքենաներով:
Ա. Կարապետյանի գտնվելու վայրի մասին առայժմ տեղեկություններ չկան: Իսկ Ս. Այզազյանի ձերբակալման Կապակցությամբ Ոստիկանության լրատվության բաժինը տարածել է հաղորդագրություն:
Դրա համաձայն` առավոտյան ժամը 11:00-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում կայանված սեւ գույնի «Լեքսուս» մակնիշի մեքենայի ուղեւորները զինված են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել մեքենայում գտնվող պետեկամուտների նախկին նախարար Ս. Այվազյանին, Վ. Կիրակոսյանին եւ Ա. Սիսակյանին: «Անձնական խուզարկությամբ Ս. Այվազյանի մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է սեւ գույնի բռնակով եւ նիկելապատ զսպանակով 1 մահակ, ավտոմեքենայի սրահից` «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով եւ 7 փամփուշտներով: Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել