HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարդկության հիասթափության վերջին ճիչը կլինի»

Քիչ անց հայտնի դարձավ, որ արտգործնախարարության 6 բարձրաստիճան պաշտոնյաներ եւս միացել են շարժմանը: ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը, Ամերիկայի եւ Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանը, Հարավային Ամերիկայի բաժնի երրորդ քարտուղար Էլեն Պետեյանը եւ մամուլի ու տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել են.

«Միանալով մեր ԱԳՆ գործընկերների հայտարարությանը եւ մտահոգություն հայտնելով հանրապետությունում ձեւավորված ներքին եւ արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ, մեր վրդովմունքն ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների առնչությամբ, որոք ստվեր են նետում Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ, արդար եւ ազատ նախագահական ընտրություններ անցկացնելու մեր երկրի եւ հասարակության կամքի վրա:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ:

Միայն օրենքի տառին եւ ոգուն համապատասխան գործելու միջոցով մենք կկարողանանք ապահովել ժողովրդավարությունը եւ հանդուրժողականությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հայաստանի բարի համբավը արտերկրում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter