Բողոքի ակցիան սկսվել է
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական եւ հասարակական ուժերի ներկայացուցիչները մասնակիցներին կոչ էին անում արդարության հասնելու համար կանգնել մինչեւ վերջ։ Մատենադարանի հանրահավաքից հետո տեղի ունեցավ բազմահազարանոց երթ, որն անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան, Կորյունի փողոցներով ավարտվեց Ազատության հրապարակում։ Երթի մասնակիցները վանկարկում էին «Լեւոն նախագահ», «Հաղթանակ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Սերժիկ հեռացիր» բառերը։
Երեկ ուշ երեկոյան հանրահավաքի մասնակիցները հարթակում կանգնած առաջնորդներից պահանջում էին հրապարակել հետագա գործողությունների հստակ ծրագիր։ Արդարության համատարած ոտնահարման դեպքերից զայրացած ժողովուրդը տրամադրված էր վճռականորեն։ Ամեն կողմից հնչում էին «Հիմա», «Այժմ» բառերը։ Ժողովրդական շարժման առաջնորդները մի քանի անգամ ստիպված եղան հանդարտության կոչեր անել ու հավաստիացնել ժողովրդին, որ շարժման ղեկավարությունն ունի հավասարակշռված եւ խոհեմ քայլերի մտածված ծրագիր եւ չի պատրաստվում գնալ այնպիսի քայլերի, որպիսիք կարող են ուժի կիռառման առիթ տալ իշխանություններին։
Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ դիմելով Ազատության հրապարակում հավաքված մարդկանց՝ խորհուրդ տվեց գնալ տուն եւ կրկին հավաքվել փետրվարի 21-ին ժամը 15-ին։ Նա խոստացավ, որ հանրահավաքի մասնակիցներն հաջորդ օրն ականատես են լինելու ցնցող իրադարձության։
|
|
Տեսանյութեր
Լուսանկարներ




Մեկնաբանել