HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ն ու դատախազությունը հերքում են, Քոչարյանը` պաշտոնանկ անում

Հայտարարությունում ասվում է.
«Մենք վրդովված ենք մեր անվան անհարկի շահարկումից եւ հարկ ենք համարում հանդես գալ որոշակի պարզաբանումներով։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ հավատարիմ ենք «Բարգավաճ Հայաստանի» որդեգրած քաղաքականությանը, մենք կանգնած ենք մեր կուսակցության նախագահի կողքին եւ երբեք չենք դավաճանելու մեր սկզբունքներին ու նպատակներին։ Մենք ճամբարափոխ լինող մարդիկ չենք եւ զուր են մեզ տարբեր կարգի սադրանքների մեջ ներքաշելու փորձերը։ Մենք ընդամենն ասել ենք, որ դեմ ենք երկրում անկայունության հրահրմանը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ինչը հարթակում կանգնած ուժերը որոշել են օգտագործել որպես իրենց հայտնած սատարում։ Ազնիվ չէ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ միասին սատարել է նախագահի միասնական թեկնածուի, եւ մենք մեր սկզբունքները չենք փոխելու։ Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ` պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումը հստակ է, եւ որեւէ մեկը իրավունք չունի մեր անունից հայտարարություն անելու։ Մենք որեւէ մեկին նման լիազորություն չենք տվել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամուր եւ կայուն է, իսկ այն սասանելու փորձերը՝ դատապարտված»:

Երեկ հայտնի էր դարձել, որ ժողովրդական շարժմանը միացել են ՀՀԿ խմբակցության 4 եւ ԲՀԿ խմբակցության 3 անդամներ: ՀՀԿ-ականների եւ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի հետ կանգնելու մասին խոսք չկա:

ՀՀ Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ հայտարարել է, որ «ՀՀ զինվորական դատախազության ՀԿԳ նախկին քննիչ Սամվել Արտաշեսի Հովհաննիսյանը ներկայումս չի աշխատում դատախազության համակարգում եւ հակառակի մասին պնդումներն ու ԶԼՄ-ներին տրամադրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ս. Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է 2007 թվականի հուլիսին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի գործի քննիչ Ս. Հովհաննիսյանը երեկ միացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ժողովրդական շարժմանը: Նույնը արել էր գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

Այսօր` հոկտեմբերի 23-ին, նախագահ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին աշխատանքից ազատելու մասին, ինչի վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Մեկ այլ հրամանագրով Քոչարյանը Ջհանգիրյանին զրկել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter