«Անհնազանդ» դիվանագետներ
Նրանց է միացել նաեւ Ուկրաինայում եւ Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար Ռազմիկ Խումարյանը։ Բարձրասիճան դիվանագետների հայտարարությունը Ազատության հրապարակում հանրահավաքի բազահազար մասնակիցների համար հրապարակելուց շատ չանցած «Հայլուրը» եւ մյուս հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունները հաղորդեցին, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն «անհնազանդ» դիվանագետներին հեռացրել է աշխատանքից եւ զրկել դիվանագիտական կոչումներից։ Դիվանագիտության արարողակարգին ծանոթ մասնագետները գտնում են, որ արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումից զրկելը կատարվել է օրենքի կոպիտ խախտմամբ։
Ստորեւ ներկայացնում ենք դիվանագետների հայտարարությունը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակով, խորապես հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, համոզված լինելով , որ միայն արդար եւ ազատ ընտրությունների ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջեւ առկա մարտահրավերներին եւ էականորեն բարձրացնել Հայաստանի իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին:
Կարեւորելով երկրում կայունության պահպանման եւ հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, եւհատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից,
Հայաստանյան հեռուստաընկերություններին, եւ հատկապես Հ1-ին կոչ ենք անում ապահովել իրադարձությունների անկողմնակալ եւ համակողմանի լուսաբանում եւ ուղիղ եթերի տրամադրում ներկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ կառուցողական դիրքորոշում ունեցող բոլոր ուժերի ներկայացուցիչներին,
Կոչ ենք անում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում աշխատող մեր բոլոր գործընկերներին, միանալ մեր հայտարարությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյան:
Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյան:
Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյան:
Ուկրաինայում եւ Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ լիազոր նախարար Ռազմիկ Խումարյան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել