HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը` նախագահ

Ըստ ԿԸՀ-ի` ներկայիս վարչապետը ստացել է ձայների 52,82 տոկոսը: Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել է ընտրողների 21,2 տոկոսը: Երրորդ եւ չորրորդ տեղերը քվեների 17,7 եւ 6,2 տոկոս հարաբերակցությամբ համապատասխանաբար զբաղեցրել են Արթուր Բաղդասարյանը եւ Վահան Հովհաննիսյանը:

Հատուկ կարծիք

Վերջնական արդյունքների կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը ներկայացրել է հատուկ կարծիք, որում մասնավորապես նշված է. «Փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների ստորագրման ժամանակ իմ կողմից ներկայացված հատուկ կարծիքում նշված խախտումները, ինչպես նաեւ ՀՀ ընտրական համակարգում դեռեւս 1995 թվականից արմատավորված եւ մինչ օրս շարունակվող ընտրակաշառքը, տարբեր տեսակի բռնությունները եւ թերություններն ինձ բերել են այն համոզման, որ ՀՀ-ում գոյություն ունեցող ընտրական համակարգը լրջագույն եւ արմատական բարեփոխումների կարիք ունի»:

«Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները ԿԸՀ նիստին չեն մասնակցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter