HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ 6 պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից

Դեսպաններ Ռուբեն Շուգարյանի, Լեւոն Խաչատրյանի, Ռազմիկ Խումարյանի եւ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանի`փետրվարի 23-ի հայտարարությանը  երեկ միացել են ՀՀ արտաքին գործերի նախարարության եւս վեց բարձրաստիճան պաշտոնյաներ` ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանը, Ամերիկայի եւ Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանը, ԱԳՆ սպառազինության եւ անվտանգության հարցերի վարչության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմերջյանը եւ Ամերիկայի վարչության Հարավային Ամերիկայի բաժնի երկրորդ քարտուղար Էլեն Պետեյանը:

Այսօր` փետրվարի 25-ին, արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մեկնաբանելով ԱԳն աշխատակիցների այս քայլը, ասել է. «Դիվանագիտական պաշտոն վարող մարդն իրավունք չունի նման դիրքորոշում արտահայտել: Օրենքը դա թույլ չի տալիս»:

Նախարարը նշել է, թե «…ցավով է ստորագրել նրանց հեռացման մասին հրամանները, քանի որ դա հարված էր համակարգին»:
«Ինչպես եք պատկերացնում, որ այդ անձինք հանրապետության նախագահին ներկայացրել են միջազգային հանրությանը, իսկ այժմ կանգնում են այն թեկնածուի կողքին, ով երկրի նախագահին անվանում է ավազակապետ»,- լրագրողներին հարցրել է նախարարը:

Վարդան Օսկանյանի հավաստմամբ` հիշյալ դիվանագետները անձնական կամ գործանական կապեր են ունեցել նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: «Սակայն մենք խտրականություն չենք դրել նրանց միջև: Ես ցանկություն էլ չունեմ իմանալու, թե այլ նման դիրքորոշում ունեցողներ կան արդյոք, թե ոչ, քանի որ մենք վհուկների որսով չենք զբաղվելու»,-եզրափակել է Վարդան Օսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter