HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ պաշտոնյաներին միացան նաեւ Առեւտրի նախարարությունից

Ազատության հրապարակում այսօր ժամը 3-ին մեկնարկած ու այս պահին շարունակվող հանրահավաքում հայտարարել են, որ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության երեք պաշտոնյաներ` Վահագն Ղազարյանը` Եվրամիության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության պետ, Զոհրաբ Հովհաննիսյանը` արտաքին տնտեսական համագործակցության եւ ներդրումային քաղաքականության վարչությունում բաժնի պետ, եւ ակնագործության եւ ոսկեգործության գործակալության մասնագետ Արման Սարուխանյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը:

Պաշտոնյաների հայտարարության համաձայն` «իրենք ակնկալում էին, թե նախագահի ընտրությունը կընթանա միջազգային եւ եվրոպական չափանիշներին համապատասխան, եւ կապահովվի նախագահի օրինական ընտրություն, բայց տեղի ունեցան զանգվածային խախտումներ, եւ ընտրությունը չի կարող համարվել ազատ եւ արդար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter