HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական տուգանք Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին` 500.000 դրամ

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի ծառայությունը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը.

«Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Էդմոն Գեւորգյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված մեղադրանքը եւ նրան հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու, այն է` թիվ 32/53 ընտրական տեղամասի աշխատանքները խոչընդոտելու համար:

Էդ. Գեւորգյանն ընդունել է ներկայացված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված դատաքննություն, որի դեմ չի առարկել նաեւ մեղադրող կողմը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.02.08թ. դատավճռով Էդ. Գեւորգյանը դատապարտվել է տուգանքի 500.000 դրամի չափով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter