HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել են քաղաքական հետապնդումներ

Երեկ երեկոյան Ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

«Փետրվարի 25-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության աշխատակիցները, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար, Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սուրեն Սուրենյանցին, որը նույն օրն Ազատության հրապարակում կազմակերպել եւ անցկացրել էր հրապարակային միջոցառում` խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, անմիջականորեն կոչեր ուղղելով ամբոխին` ղեկավարել էր նրանց:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 225 պրիմ 1 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ: Սուրեն Սուրենյանցը ձերբակալված է»:

Փետրվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար
Արման Մուսինյանը հայտնել է մի քանի նոր հետապնդումների մասին: Մասնավորապես, այսօր ձերբակալվել են Գառնիկ Մարգարյանը, Սամվել Հարությունյանը եւ Տեր-Պետրոսյանի Եղվարդի շտաբի պետ Խաչիկ Սիմոնյանը: Ըստ Մուսինյանի` ոստիկաններն առանց գրավոր որեւէ փաստաթղթի այցելում են իրենց մարզային գրասենյակներ, նույնիսկ Եկմալյան հասցեում գտնվող գրասենյակ եւ պահանջում փակել` պատճառաբանելով, թե ընտրությունն ավարտվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter