HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի «աջակիցները» միացան ժողովրդական շարժմանը

Այսօր Ազատության հրապարակում շարունակվեց ժողովրդական շարժման մասնակիցների հանրահավաքը: Սակայն ի տարբերություն նախորդ օրերի` այս անգամ մասնակիցների թիվը կտրուկ ավելացել էր:

Պատճառն այն էր, որ երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր համաժողովրդական հանրահավաք կազմակերպելու մասին` ի հեճուկս Սերժ Սարգսյանի, որը տարբեր մարզերից Հանրապետության հրապարակում հավաքել էր իր աջակիցներին: 


Սակայն այդ աջակիցների մեծ մասը կարճ ժամանակում լքեցին Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտայով եկան Ազատության հրապարակ: Նրանց ողջունում էին «Միացում» վանկարկումներով: Փաստորեն, Սերժ Սարգսյանը անուղղակի կերպով նպաստեց, որ ժողովրդական շարժման մասնակիցների թիվն աճի: Դրա համար էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես ՀՀ նախագահ, հայտարարեց Սարգսյանին «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրելու մասին: Նա նաեւ կոչ արեց հացադուլավորներին դադարեցնել իրենց բողոքի ակցիան եւ միանալ երգ ու պարով հաղթանակը նշողներին: Ըստ Տեր-Պետրոսյանի` «սա երգ ու պարի հեղափոխություն է»: Հացադուլավորները անսացին Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը եւ դադարեցրին հացադուլը: Այնուամենայնիվ, հանրահավաքը վարող Միքայել Հայրապետյանը նշեց, որ իրենք չեն մոռանա այն, որ առողջապահության նախարությունը եւ «Կարմիր խաչը» այդպես էլ բժշկական օգնություն չցուցաբերեցին հացադուլավորներին: Տեր-Պետրոսյանը մեկ այլ «հրամանագրով» քաղաքացիություն շնորհեց Ֆրանսիայի քաղաքացի, հացադուլավոր Սարգիս Հացպանյանին, որը նրանից խնդրել էր իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհել:

Այսօր հարթակից ելույթ ունեցան նաեւ ոստիկանությունից ազատ արձակված Սամվել Հարությունյանն ու Գառնիկ Մարգարյանը, որոնք ձերբակալվել էին ժամեր առաջ:

Շարժման մասնակից մինչեւ 60 տարեկան քաղաքացիները Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Թումանյան փողոց ավանդական երթուղով բազմահազարանոց երթ կազմակերպեցին: Դրան մասնակցում էին նաեւ Սերժ Սարգսյանի հավաքին բերված, բայց հետո Ազատության հրապարակ եկած մարդիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter