
Հացպանյանին այցելել հնարավոր չէ, որովհետև «կառույցը ծանրաբեռնված է»
«Հետքը» դիմել էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն` խնդրելով թույլ տալ տեսակցել և հարցազրույց անցկացնել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Սարգիս Հացպանյանի հետ: Հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը պատասխանել է, որ «քրեակատարողական ծառայությունում աշխատանքային ծանրաբեռնվածության ներկայիս պայմաններում հնարավոր չէ բավարարել» «Հետքի» դիմումը: Փորձեցինք ճշտել, թե ինչն է ծանրաբեռնված կամ երբ կկարողանանք այցելել Հացպանյանին, Արսեն Բաբայանն ասաց, որ կառույցը ծանրաբեռնված է, և մենք կարող ենք մեկ կամ երկու ամսից կրկին դիմել թույլտվության համար:
Լուս.` Ֆոտոլուրի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել