Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
Այս պահից ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում է անօրինական կալանքի տակ: Կան բազմաթիվ ծանր վիրավորներ, ձերբակալվածներ և, ըստ որոշ լրատվամիջոցների հաղորդման, նաև զոհեր: Վրդովված ցուցարարները և նրանց միացած մեր բյուրավոր համաքաղաքացիները ինքնաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի հրապարակում և հարակից տարածքում: Խաղաղ ցուցարարների պահանջն է անմիջապես ազատ արձակել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին: Սույնով մենք հայտարարում ենք, որ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը կարող է հանդարտեցնել հույզերը և թույլ չտալ իրավիճակի հետագա սրում: Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը անհապաղ ազատ չարձակվի և նրան հնարավորություն չտրվի անմիջականորեն դիմել մեր համաքաղաքացիներին, ապա իրավիճակի հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ներկա իշխանությունների և անձամբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա:
1 Մարտ, 2008
18:35
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել