Պարետային ժամ հայտարարելու հավանականություն կա
Տիգրան Մեծ պողոտայում` «Երեւան» կինոթատրոնի դիմաց, եւ Մելիք-Ադամյան փողոցում` ՀՀԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց ու կառավարության շենքի հետեւում, բազմաքանակ զորք է կուտակվել: Զորքը տեղափոխվել է ավելի քան 30 բեռնատարներով եւ մոտ այդքան ավտոբուսներով: Բավականին շատ են ոստիկանության մկիրոավտոբուսները:
Բանակից բերված զինծառայողները զինված են ավտոմատներով, նրանցից առնվազն մեկի մոտ մեր թղթակիցը գնդացիր է նկատել: Հանրապետության հրապարակի կողմից կառավարության շենքը շրջապատել են ՀՀ ոստիկանության Հասարակական պահպանության գնդի ծառայողները:
Հաշվի առնելով քաղաքի տարբեր մասերում կուտակված մեծաթիվ զորքը` հավանական է, որ իշխանությունները երկրում պարետային ժամ կհայտարարեն:
Մեր աղբյուրներից մեկը հայտնում է, որ այսօր Հանրային հեռուստատեսությամբ ելույթ է ունենալու Ռոբերտ Քոչարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել