Թերրի Դևիսը պահանջում է ազատել Լևոն Տեր-Պետրոսյանին տնային կալանքից
ԱրմԻնֆո: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դևիսը մտահոգված է Երևանում իրավիճակի զարգացմամբ`կապված ցուցարարների ցրման հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԵԽ կենտրոնակայանի մամլո ծառայությունում, ԵԽ Գլխավոր քարտուղարի ուղերձում ասվում է. «Ես խիստ մտահոգված եմ Երևանում անվտանգության ուժերի կողմից ցուցարարների ցրման գործողության ընթացքում տուժածների վերաբերյալ տեղեկատվությամբ: Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ուժի գործադրման թույլատրելի մակարդակը գերազանցելու վերաբերյալ բոլոր հայտարարությունը պետք է մանրամասն ուսումնասիրվեն: Խիստ կարևոր է նաև հետագա բռնության ցանկացած այլ փորձերի կանխումը»,- նշվում է Գլխավոր քարտուղարի հայտարարությունում: Նա նաև ավելացրել է, որ մտահոգված է Հայաստանի նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի`տնային կալանքի տակ գտնվելու մասին տեղեկատվությամբ: «Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Եթե նրան մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ, ապա մեղադրանքը պետք է պատշաճ հիմնավորում ստանա, և նրան պետք է մեղադրանք ներկայացվի դատական կարգով, ինչպես ցանկացած այլ քաղաքացու: Ժողովրդավարական երկրում քաղաքական ընդդիմախոսների կամայական ձերբակալումն անթույլատրելի է»,- նշվում է Գլխավոր քարտուղարի հայտարարությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել