Արտակարգ դրության մասին հրամանագիրը պատրաստ է
Քիչ առաջ մեր թղթակիցը Ֆրանսիայի դեսպանատան մոտ ընթացող հանրահավաքից հաղորդեց, որ մի քանի տասնյակ հազար մարդ բարիկադավորվել են եւ որոշել են գիշերել այդտեղ: Թղթակիցը զորքի կուտակումներ է նկատել Մաշտոցի պողոտայի սկզբնամասում:
Մեծ թվով զինվորներ կան նաեւ Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի ետնամասում՝ «Հանրապետություն» կուսակցության մոտ, Ազատության հրապարակում:
Քիչ առաջ «Հ2» հեռուստաընկերությունը ցուցադրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը: Նախարարի հաղորդմամբ` չի բացառվում, որ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել