Վարդան Օսկանյանի «համարձակությունը»
«Ես կարծում եմ` մենք դեռ շատ ռեալ շանս ունենք` օգտվելու այսօրվա ստեղծված իրավիճակից: Քաղաքական գործչի հմտությունը, նրա հեռատեսությունը նման կրիտիկական պահերին է դրսեւորվում: Եթե մենք այս պահը կորցնենք եւ ավելի խորացնենք իրավիճակը, իսկապես բոլորս կտուժենք դրանից»,- Երեւանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ասաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նա լրագրողների հետ նախագահական նստավայրում հանդիպել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարականով:
«Ես չեմ վարանում ասելուց` գնդակը Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշտում է: Ինը թեկնածուներից ինքն է, որ իր ձեռքը չի մեկնում, չի ուզում քաղաքական դաշտ տեղափոխվել... Տեր-Պետրոսյանը, իրոք, իր ծրագրի մի մասն իրականացրեց. հանդիսացավ քաղաքական գործոն: Ինքն ունի մի ընտրազանգված, որոնք ունեն լուրջ դժգոհություններ Հայաստանում այսօր առկա երեւույթների նկատմամբ: Ինքը քաղաքական դաշտում մեծ օգտակարություն կարող է բերել այդ խնդիրներն ավելի համարձակ եւ պայմաններով դնելով կոալիցիոն կառավարության առաջ: Ես կարծում եմ, որ եթե այս կրիտիկական պահին քաղաքական գործիչները բոլորը ճիշտ կողմնորոշվեն, մենք ողջ հայությամբ շահելու բան ունենք,-հայտարարեց արտգործնախարարը եւ ավելացրեց,- երբ ինձ առաջարկվեց այս մամուլի ասուլիսն անել, ես համաձայնվեցի, որպեսզի նման քաղաքական հայտարարություններ անեմ: Ես ինֆորմացիայի տիրապետող անձը չեմ, բայց ես քաղաքական պահն եմ զգում եւ, իսկապես, համարձակություն վերցրեցի կամերաների առաջը կանգնել եւ ասել, որ ես զգում եմ, որ կրիտիկական պահ է: Եթե լինի ճիշտ կողմնորոշում, մենք շահում ենք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել