Պարզվել է զոհվածներից 4-ի ինքնությունը
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդում է.
«ՀՀ Նախագահի 2008 թ. մարտի 1-ի հրամանագրով Երեւան քաղաքում հայտարարված արտակարգ դրության պահանջներին չենթարկվելու եւ 2008 թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմից, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կազմակերպված հանրահավաքի մասնակիցների կողմից ոստիկանության մարմիններին ցուցաբերված դիմադրության հետեւանքով առաջացած ընդհարման ժամանակ զոհվել է 8 մարդ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության եւ հարկային մարմինների քննիչներից եւ օպերատիվ աշխատողներից ձեւավորված քննչական-օպերատիվ խմբի ձեռնարկած միջոցառումների արդյունքում առայժմ հաջողվել է պարզել զոհված անձանցից 4-ի ինքնությունը՝ Գոռ Քլոյան, Համլետ Թադեւոսյան, Դավիթ Պետրոսյան, Զաքար Սարիբեկի Հովհաննիսյան: Մյուս զոհերի ինքնությունը ճշտվում է, միջոցներ են ձեռնարկվում նրանց մահվան, ինչպես նաեւ մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Անկարգությունների հետեւանքով վնասվել է երկու տասնյակից ավելի անշարժ ու շարժական գույք:
Քննչական-օպերատիվ խմբի ձեռնարկած միջոցառումների արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել