HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանափակումների կրճատում

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր էր ստորագրել Երեւանում 20 օրով «Արտակարգ դրություն հաստատելու մասին»: Այսօր նախագահի որոշմամբ այդ հրամանագրի 4-րդ կետի 6-րդ եւ 7-րդ ենթակետերը համարվել են ուժը կորցրած:

Այդ ենթակետերով սահմանվել էր.


6. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում:

7. Արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

Նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի խոսքերով` Ռ. Քոչարյանն այս հրամանը ստորագրել է հաշվի առնելով այն հանգամանքից, որ մարտի 1-ից մինչ օրս Երեւանում ՍԴ ռեժիմի որեւէ խախտում չի արձանագրվել, իսկ ներքաղաքական իրավիճակը կայունանում է:

«Այս պահի դրությամբ նախագահի աշխատակազմում համապատասխան մասնագետների կողմից աշխատանքներ են տարվում` ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներին առնչվող կետի վերաբերյալ այլ իրավական լուծումներ գտնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա մեղմել սահմանափակումների սահմանված աստիճանը»,- ավելացրեց Վ. Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվել էր.

4. Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter