Մյասնիկ Մալխասյանը ձերբակալված է
Մարտի 2-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երեւանի Շահումյան հրապարակի մերձակայքից տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս, ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ կասկածվող ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ, 1961 թվականին ծնված Մյասնիկ Մալխասյանը, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 55,5 սմ երկարության մետաղաձող:
Մյասնիկ Մալխասյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի (Պետական իշխանությունը յուրացնելը) հատկանիշներով եւ տեղափոխվել ձերբակալվածների պահման մեկուսարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել