HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է Հեյկե Տալվիտիեին

ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին:

Հանդիպման սկզբում նա նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Այնուհետ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընթացող հետընտրական գործընթացներին, այդ թվում՝ ընդդիմության չարտոնված հանրահավաքի պատճառով նախորդ օրը մայրաքաղաքում ստեղծված չափազանց լարված իրավիճակին եւ այդ լարվածության հանգուցալուծման հնարավոր ուղիներին: Հեյկի Տալվիտիեն տեղեկացրել է, որ Հայաստանում գտնվելու այս օրերին ունենալու է հանդիպումների բավականին խիտ գրաֆիկ՝ զրուցելով նաեւ ընդդիմադիր ուժերի հետ: Նա ընդգծել է, որ ե՛ւ ԵԱՀԿ գործող նախագահի, ե՛ւ իր ցանկությունն է, որպեսզի երկրում ավելի չսրվի իրավիճակը եւ կողմերն անեն ամեն հնարավորը՝ առկա լարվածությունը թուլացնելու համար: 

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ իշխանությունները նույնքան շահագրգիռ են այդ հարցում եւ ի սկզբանե կոչ էին անում գործել բացառապես օրինականության սահմաններում, լինել հանդուրժողական եւ պատրաստակամություն հայտնում համագործակցության, սակայն չարտոնված հանրահավաք հրահրողները, ակնհայտորեն, անում էին ամեն ինչ այնպիսի ելք ունենալու համար, ինչպիսին եղավ մարտի 1-ին: Նա ընդգծել է, որ երկրում հասարակական կարգի եւ կայունության հաստատմամբ ու պահպանմամբ շահագրգիռ իշխանությունները շարունակելու են այդ ուղղությամբ ջանքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter