Հրկիզվել է 36 տրանսպորտային միջոց
Մարտի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.
«Զանգվածային անկարգությունների հետեւանքով պետության եւ մասնավոր գույքին պատճառված վնասների չափերը ճշտվում են: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ իրականում մայրաքաղաքում մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների մասնակիցները հրկիզել են 36 տրանսպորտային միջոց` ոստիկանության 13 ավտոմեքենա, 3 ավտոբուս, մասնավոր սեփականություն հանդիսացող 13 ավտոմեքենա եւ հասարակական տրանսպորտի միջոցներից 3 տրոլեյբուս եւ 4 ավտոբուս:
Հասարակական տրանսպորտին պատճառված մյուս վնասները ճշտվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել