Ղարաբաղի երկու թերթերի խմբագիրների հայտարարությունը
Ուշիուշով հետեւելով մայր Հայաստանի ներքաղաքական ցավալի զարգացումներին եւ տեղեկատվական դաշտում դրանց անդրադարձներին` խոր մտահոգություն ենք հայտնում անհանդուրժողականության առկա դրսեւորումների կապակցությամբ եւ համոզված ենք, որ միայն երկրի ու ժողովրդի ճակատագրի շուրջ շահագրգիռ ու պատասխանատու երկխոսության միջոցով կարելի է ելք գտնել ստեղծված վտանգավոր իրավիճակից, ինչը հնարավոր չէ առանց տեղեկատվական դաշտի բնականոն գործունեության:
Ծանոթանալով խնդրո առակայի շուրջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հայտարարություններին` մենք եւս կիսում ենք նրանց մտահոգությունը եւ ՀՀ իշխանություններին կոչ անում բեկանել արտակարգ դրության մասին հրամանագրով նախատեսված լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները, առավել եւս, որ դրանք փաստացիորեն կիրառվում են անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ միայն:
Կատարվածը գնահատելով որպես քաղաքացիների` տեղեկություններ տարածելու եւ ստանալու սահմանադրական իրավունքի, ինչպես նաեւ խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքների խախտում, ՀՀ իշխանություններին կոչ ենք անում վերանայել իրենց որոշումը:
Գեղամ Բաղդասարյան
«Դեմո» հանրային թերթի գլխավոր խմբագիր
Նաիրա Հայրումյան
«Karabakh-open» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մարտի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել