HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուռ բողոքի շարք

Արդեն մի քանի օր է համացանցով տարածվում է հետյալ հաղորդագրությունը.

«ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան եւ երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպված բռնությունների եւ սպանությունների, նախընտրական շրջանում սկսված եւ մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների եւ դատավարությունների կապակցությամբ եւ սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը, հրավիրվում են մասնակցելու «Լուռ բողոքի շարք» ակցիային: Մարտի 21-ին` ուրբաթ օրը, ժամը 17: 00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչեւ Ա. Մյասնիկյանի արձանը` ըստ հետեւյալ սխեմայի. Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց (Մարկո Պոլոյի եւ Սիլ Պլազայի դիմացով)-Հանրապետության հրապարակ (արտգործնախարարության եւ Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)-Վազգեն Սարգսյան փողոց (դատախազության հակառակ մայթով)-Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով)»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter