HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իտալացիներն առաջարկում են թռչունների որս Հայաստանում

Նկարում պատկերված կադրերով իտալացիներն առաջարկում են թռչունների որս Հայաստանում` Արարատյան դաշտավայրում:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ իտալական մի ընկերություն` «Արարատ Սաֆարի» անունով, ամբողջ աշխարհից որսորդներին առաջարկում է թռչունների որս կատարել Հայաստանում:

Երեկ արդեն այս հայտարարությամբ մտահոգ մի խումբ մարդիկ սկսել են ահազանգել եւ փորձում են կանխել իտալացիների եւ հայերի այս նախաձեռնությունը: Եթե մեր ընթերցողները ցանկանում են միանալ բողոքին, կարող են գրել համակարգող Օվսաննա Հովսեփյանին հետեւյալ էլ. փոստով` [email protected]: Հարգելի ընկերներ, Ես վատ եմ զգում, որ մենք չունենք անհրաժեշտ հմտություններ` պաշտպանելու մարդկային կյանքերը մեր երկրում: Գուցե մենք կարող ենք անել ավելին` պաշտպանելու մեր բուսական եւ կենդանական աշխարհը: Ահա այն կայքը http://www.araratsafaris.com/caccia_alle_anatre.html, որը հրավիրում է Հայաստանում բադեր, ճնճղուկներ, քարահավեր որսալու (իսկ կաթնասուններ կարող եք որսալ Ղրղզստանում): Պարզվում է` իտալացիները վերջին տարիներին ստիպված են գտնել այլ տարածքներ որսի համար, քանի որ գնալով ավելի ՎԱՏ/ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ է որսալ երգող թռչուններ Իտալիայում, եւ հիմա եվրոպական եւ իտալական օրենքներով դա գրեթե անհնար է դարձել: Նախկինում ամեն տարի հարյուր հազարավոր երգող թռչուններ սպանվում էին իտալացի որսորդների կողմից: Հիմա կռահեք` դեպի ու՞ր են գնում նրանք (իտալացիները). դեպի Հայաստան: Ես ստացա այս տեղեկատվությունը մի անծանոթ մարդուց, քանի որ իմ իտալախոս ընկերներից մեկն ինձ հետ էր, ես խնդրեցի իրեն բացատրել կայքի բովանդակությունը, ինչը նա արեց սիրով: Ահա. տրամադրեք ձեր թանկարժեք ժամանակից մի քանի րոպե, ստորագրեք Իտալիայի դեսպանին ուղղված նամակը եւ այն ուղարկեք Օվսաննա Հովսեփյանին: Նաեւ` սկսեք քարոզել ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության օգտին` ընդունելու կենդանիների կյանքի պաշտպանությանն ուղղված համապատասխան օրենքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter