HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատությունների վերականգնման ճանապարհին

Երեկ «Ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունների միությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

«Մարտի 21-ին մենք նախատեսել էինք մոմավառություն անցկացնել Ազատության հրապարակում` ի հիշատակ վարչախմբի կողմից սանձազերծված մարտիմեկյան բռնությունների զոհերի։ Սակայն իշխանությունները նորից ցույց տվեցին իրենց դեմքը։ Ժողովրդի փորձերը` նշել այդ օրը որպես ազգային սգո օր /մի բան, որ հանցանք գործած իշխանությունն անամոթաբար հրաժարվեց անել/, խափանվեցին բազմահազար ոստիկանական զորքի կողմից։ 


Այսուհետ պարզ է, որ իշխանություններն իրականում չեն հանել արտակարգ դրությունը եւ շարունակում են կապանքի տակ պահել մեր ազատության խորհրդանիշը՝ Ազատության հրապարակը։ Որպես մեր երկրում ազատության եւ ժողովրդավարության վերականգնման առաջին քայլ` մենք պետք է վերականգնենք մեր սիրված հրապարակն ազատորեն այցելելու եւ այնտեղ զբոսնելու մեր իրավունքը։

Մենք միանում ենք ժողովրդի որոշմանը` ամեն օր ժամը 18.00-ից սկսած` ժողովրդական զբոսանք անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ հնարավոր կլինի հանդիպել նաեւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների, որոնց առջեւ փակված են վարչախմբին սպասարկող հեռուստատեսությունների դռները։

Թող վարչախումբը նորից ոստիկաններով փակի մեր հրապարակը, մենք կգանք մյուս օրը։ Սակայն մենք ամբողջ աշխարհին կապացուցենք, որ այս իշխանությունների միակ հենքը սվիններն են։ Մենք ավելի համառ կլինենք մեր խաղաղ ճնշման իրականացման մեջ, քան ռեպրեսիվ մեքենան իր անպտուղ զորաշարժերով եւ բռնի գործողություններով։ Իրականացնելով հրապարակներում զբոսնելու մեր իրավունքը, որն արգելված չէ անգամ իշխող ռեժիմի կողմից վերջերս ընդունված հակասահմանադրական օրենքներով, մենք հերթական կարեւոր քայլը կանենք մեր ազատությունների վերականգնման ճանապարհին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter