HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճարտարագիտական համալսարան է ընդունվել 87 դիմորդ

Նոր ուսումնական տարին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) մեկնարկեց համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության ներկայացուցիչների ու առաջին կուրսեցիների հանդիսավոր հանդիպմամբ:

Հանդիպումը սկսվեց ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Արա Ավետիսյանի ողջույնի խոսքով` ուղղված հին ու նոր պոլիտեխնիկցիներին: Նա, շնորհավորելով առաջին կուրսեցիների մուտքը ՀՊՃՀ, նշեց, որ երկրի տնտեսության զարգացման, վերակազմակերպման և վերակառուցման կարևորագույն խնդրի լուծման համար մեծ դերակատարություն ունի պոլիտեխնիկական կրթությունը և հենց վերջինս էլ պետք է դառնա ՀՊՃՀ ուսանողների անցաթուղթը:

ԵՊՃՀ-ն տեղեկացնում է, որ համալսարանի Երևանյան կրթահամալիրում բակալավրական կրթական ծրագրով հատկացված 642 տեղի համար (249 անվճար եւ 393 վճարովի) դիմել է 179 դիմորդ: Ընդունելության արդունքների համաձայն` ճարտարագիտական համալսարան են ընդունվել են 87 դիմորդ, որոնցից 43-ը անվճար հիմունքներով, իսկ 44-ը` վճարովի: Առաջին կուրսեցիների թվակազմով առաջատար է համարվում ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը (35 ուսանող), երկրորդ տեղում է Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետը (13 ուսանող), երրորդ տեղում`  Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետը (12 ուսանող):

ՀՊՃՀ Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերում ընդհանուր դիմումների թիվը կազմել է 21. ընդունվել են 4-ը: Գյումրու մասնաճյուղում դիմումների թիվը կազմել է 9, ընդունվել են 2-ը, Վանաձորի մասնաճյուղում դիմել են 5 դիմորդ, ընդունվել է 1-ը, իսկ Կապանի մասնաճյուղում դիմումների թիվը կազմել է 7, ընդունվել է մեկ դիմորդ:

Այս տարի համալսարանը «Մեքենաշինություն և նյութերի մշակում», «Կիրառական մեխանիկա», «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությունների գծով ուսանողներ չի ունենա:

Բարեհաջող կերպով է ընթացել 9-ամյա կրթության հենքի վրա ՀՊՃՀ քոլեջի ընդունելությունը, որտեղ այս տարի կուսանի 347 ուսանող:

Այժմ ընթացքի մեջ է ընդունելությունը ՀՊՃՀ հեռակա ուսուցման ֆակուլտետում և հեռակա կարգով մագիստրատուրայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter