HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է Սեյրան Սարոյանի ազգականը

«Հետքը» նախորդ շաբաթ հրապարակել է հոդված Էջմիածին քաղաքում կատարված սպանության մասին: Մարտի 13-ին սպանվել է 23-ամյա Սեպուհ Կարապետյանը:

Մեր տեղեկություններով` սպանությունն իրականացրել է նույն քաղաքի բնակիչ Զարզանդ Սարոյանը՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին: Սպանության պահին դեպքի վայրում եղել է ինը մարդ, այդ թվում` Սարոյանի հայրը՝ Ֆիրդուս Սարոյանը: Այսօր Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից  տեղեկացրին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ կալանավորված է Արայիկ Սարոյանը: 


Մեզ առայժմ չի հաջողվել պարզել, թե արդյոք դեպքի վայրում ներկա± էր Արայիկ Սարոյանը, որը Ֆիրդուս Սարոյանի հորեղբոր թոռն է:

Է. Բ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter