HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». «ուստեքին» հետները տանում են

ՀՀ կառավարությունը պատրաստվում է կնքել միջազգային մի համաձայնագիր, որով նախատեսվում է Հայաստանից աշխատուժ արտահանել դեպի Արաբական միացյալ Էմիրություններ:

«ՉԻ»- Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ Հայաստանի իշխանությունները փաստորեն պետական մակարդակով խրախուսում են արտագաղթը: Բանն այն է, որ այսօր Հայաստանի ցանկացած «իրեն հարգող» պաշտոնյա Էմիրաթներում սեփական բիզնես ունի, այդ թվում՝ նաեւ շինարարական: Այսինքն՝ նրանց շատ ձեռնտու է, որ այդ շինարարությունների վրա աշխատեն Հայաստանից տարած «մալյարները», «սվաղչիները», «կաֆելչիկները» եւ այլն, որովհետեւ նրանք հաստատ «էժանով» կաշխատեն: Պարզապես Հայաստանից հավաքագրված «ուստեքին» իրավական կարգավիճակ է պետք, ինչով եւ, ըստ էության, զբաղված են Հայաստանի իշխանությունները: Պարզ ասած՝ նրանք կամաց-կամաց ոչ միայն իրենց բիզնեսներն են տեղափոխում արտասահման, այլեւ իրենց ճորտերին, որովհետեւ արտասահմանում հազիվ թե ճորտեր գտնեն: Եվ դա, ցավոք, կատարվում է պետական մակարդակով, այն պարզ պատճառով, որ այս իշխանությունները Հայաստանի բնակչությանը նույնպես սեփականություն են համարում: 

Մեկնաբանություններ (1)

Arsen
Hodvats@ votqic glux himaruthyun e. Heghinak@ erevum e kyanqum chi eghel Emiratnerum kam chi haskanum the paymanagri bun teman inch e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter